ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանը դիտարկել որպես խնդրահարույց երկիր․ Զատուլին

Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանը դիտարկել որպես խնդրահարույց երկիր․ Զատուլին

Անհրաժեշտ է ռազմավարական առումով Ադրբեջանը դիտարկել որպես խնդրահարույց երկիր։ Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

НСН-ի եթերում Զատուլինն անդրադարձել է արցախյան պատերազմի թեմային․

«Բաքվի շքերթից պարզ է դառնում, թե իրականում ում դաշնակիցն է Ադրբեջանը: Այս միության փաստը հաստատվել է ավելի վաղ և իրեն շատ առումներով է արտահայտել: Բաքուն և Անկարան համակարգում են քաղաքականությունը Կովկասում և գործում են միասին: Մոսկվայում հայտարարություններ էին հնչում, որ Ադրբեջանը և Հայաստանը հավասարապես մոտ են Ռուսաստանին: Փաստորեն, երկրի բարձրագույն ղեկավարությունը հասկանում է այս երկրների տարբերությունը, բայց քարոզիչները և մեկնաբանները միշտ չէ, որ դա հասկանում էին»,- ասել է նա:

Պատգամավորը բացատրել է նաև, թե ինչու չպետք է Ղարաբաղում պատերազմի արդյունքը համարել շահավետ Ադրբեջանի համար:

«Ադրբեջանը ոչ թե շահել է, այլ վիշապի ատամներ ցանել: Նա ահազանգեց Ռուսաստանին, իր նկատմամբ ատելության ալիք առաջացրեց Հայաստանի և նրան համակրող պետությունների կողմից: Զարմանալի չէ, որ բանաձևեր են ընդունվում Ֆրանսիայում և Նիդեռլանդներում: Այս «հաղթանակը» կարող է բումերանգի նման վերադառնալ Թուրքիային: Օրինակ՝ 1974 թվականից ի վեր այդ երկիրը գրավել է Հյուսիսային Կիպրոսը: Էրդողանը քննադատեց ղարաբաղյան կարգավորման գործընթացը` երկար ժամանակ ձգձգելու համար: Իսկ որքա՞ն է ձգվում Կիպրոսի հարցը. 20 տարուց ավելի»,- հիշեցրել է Զատուլինը:

Պատգամավորը կարծում է, որ այսուհետև Ռուսաստանին անհրաժեշտ է ակտիվացնել իր քաղաքականությունը Կովկասում:

«Միայն Ռուսաստանի դիրքորոշումը թույլ չտվեց, որ Ադրբեջանի հարձակումը տարածվի Հայաստանի վրա: Չնայած կային առանձին դրվագներ, այդ թվում՝ խոցված ռուսական ուղղաթիռը Հայաստանի տարածքում: Այս ամենը թույլ է տալիս մեզ ասել, որ Ռուսաստանի խաղաղապահ գործողությունը այլընտրանք չունի, և Ռուսաստանի ներկայությունը Կովկասում պետք է ամրապնդվի»,- ասել է խորհրդարանականը:

 

  • Կիսվել: