կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել խմբագրությունում

Անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել խմբագրությունում

 Անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել այնտեղ, InfoPort.am-ին տեղեկացրեց թերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանը։

«Երբ առավոտյան 10-ին խմբագրության լրագրողներից մեկը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ է արված: Բացի այդ, մտել են նաև խմբագրի աշխատասենյակ, դարակները բացել, թերթերն ու թղթերը տարբեր կողմ նետել», փոխանցեց թերթի լրագրողը: Նրա խոսքով, խմբագրություն ներխուժած անհայտ անձինք ամենայն հավանականությամբ ինչ-որ բան են փորձել փնտրել: Լրագրողը նաև ընդգծեց, որ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ:

Նրա փոխանցմամբ, խմբագրությունը դիմել է ոստիկանությանը և այս պահին սպասում են ոստիկանության ծառայողների ժամանմանը: Մինչ այդ սակայն, ահազանգի հիման վրա խմբագրություն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի մասնագետները:

  • Կիսվել: