ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ-ի գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին

«Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ-ի գրառումից «Ցեղասպանություն» բառը հանելու մասին

«Անհավանական ցինիզմ և ստորություն»․ այսպես է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչության X-ում արված գրառմանը, որը խմբագրվել է, և «Ցեղասպանություն» բառը տեքստի փոփոխությունից հետո հեռացվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունն X-ի իր էջից հեռացրել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ այն գրառումը, որը «Ցեղասպանություն» բառն էր պարունակում, հետո տեղադրել է նոր գրառում, որտեղ բացակայում է «Ցեղասպանությունը», իսկ փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-23 թվականների հայ զոհերի հիշատակին։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,– նշվել է 2 գրառումներում էլ։

 

 
 

  • Կիսվել: