հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Անհամբերությամբ եմ սպասում գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին․ Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

Անհամբերությամբ եմ սպասում գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին․ Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Մարգուս Ցահկնային։ X-ի իր էջում Միրզոյանը գրել է․

«Թանկագին ընկեր և գործընկեր Մարգուս Ցահկնա, շնորհավորում եմ ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Բարձր գնահատելով արդեն իսկ հաստատված ամուր կապերը՝ անհամբերությամբ եմ սպասում համատեղ ջանքերի, ՀՀ և Էստոնիայի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների և ԵՄ հետ փոխգործակցության շարունակությանը»։

  • Կիսվել: