չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Անհամարժեք և անընդունելի». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բորելի հայտարարությունների մասին

«Անհամարժեք և անընդունելի». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բորելի հայտարարությունների մասին

Բաքուն ՛՛անհամարժեք և անընդունելի՛՛ է համարել Բրյուսելում ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունները։

Մասնավորապես, ընդգծելով, որ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները ՛՛միտումնավոր խեղաթյուրում են իրողությունները տարածաշրջանում՛՛՝ Բաքուն շեշտել է, որ ՛՛այդ մեղադրանքները սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար՛՛։

՛՛Եվս մեկ անգամ հիշեցնում ենք՝ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ՝ համարժեք պատասխանի՛՛,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը::

Հիշեցնենք, որ Բորելը երեկ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ընդլայնում են ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, ապա ընդգծեց՝ պետք է շատ զգոն լինեն Հայաստանը և՛ դրսից, և՛ ներսից ապակայունացնելու ցանկացած փորձի դեպքում։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև ուղերձ հղեց Ադրբեջանին. ՛՛Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և շատ ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա՛՛:

  • Կիսվել: