շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անգամ հիմա հնարավոր է լուծել Արցախի հիմնախնդիրը հայանպաստ պայմաններով. Տարոն Սիմոնյան

Անգամ հիմա հնարավոր է լուծել Արցախի հիմնախնդիրը հայանպաստ պայմաններով. Տարոն Սիմոնյան

Ժ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անգամ հիմա հնարավոր է լուծել Արցախի հիմնախնդիրը հայանպաստ պայմաններով։ Իսկ մենք չենք կարող չլուծել այս խնդիրը, որովհետև դա մեր պետականության գոյության գրավականն է։

Դրա համար պետք է հետևողական ու ամենօրյա աշխատանք հետևյալ ուղղություններով՝

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Բոլոր հնարավոր միջազգային կառույցներում հասնել իրավական փաստաթղթերի ընդունմանը (ՄԱԿ դատարան, ՄԻԵԴ, խորհրդարանական վեհաժողովներ և այլն), որոնք կփաստեն, որ հայերի կյանքը վտանգված է Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։

 

ՆՊԱՏԱԿ. Ապացուցել, որ Արցախի հայերի արտաքին ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։

ԿԱՏԱՐՈՂ. Դիվանագետներ, իրավաբաններ

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Վերակազմակերպել հայկական զինված ուժերը, պատրաստ լինել նոր սերնդի պատերազմին։

ՆՊԱՏԱԿ. Ապացուցել, որ Արցախի հիմնահարցը ուժային լուծում չունի, իսկ եթե ունի՝ միայն հայանպաստ։

ԿԱՏԱՐՈՂ. Ռազմաքաղաքական ղեկավարություն, տեխնոլոգներ, ինժեներներ և այլն

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Վերաիմաստավորել հասարակության կրթադաստիարակչական քաղաքականությունը՝ շեշտադրելով ազգային արժեհամակարգի և համամարդկային ձեռքբերումների հիման վրա առաջընթաց ապահովելու կարևորությունը։

ՆՊԱՏԱԿ. Ձևավորել աշխարհում արդյունավետ կողմնորոշվող ազգային մտածելակերպ ունեցող, շարունակաբար հասունացող հայ հանրություն և հայ անհատ։

ԿԱՏԱՐՈՂ. Մտավորականություն, հոգևոր դաս, ուսուցիչներ, դասախոսներ, ստեղծագործողներ, քաղաքական և գիտական գործիչներ և այլն։

 

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Ձևավորել արդյունավետ և առաջընթացին միտված պետական կառավարման կառուցակարգ, որը գայթակղիչ կլինի լավագույն կադրերին ներգրավելու տեսանկյունից։

ՆՊԱՏԱԿ. Պետական և հայանպաստ որոշումների ընդունման արդյունավետության բարձրացում։

 

ԿԱՏԱՐՈՂ. Քաղաքական և պետական գործիչներ

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Ձևավորել ստեղծարարության հիման վրա զարգացող տնտեսություն և իրավական գործիքներ մտավոր և այլ սեփականությունների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ։

ՆՊԱՏԱԿ. Ամենակարևոր մտավոր ռեսուրսի հիման վրա ինքնաբավ տնտեսության ձևավորում, որն ունակ կլինի հիմք դառնալ ուժեղ պետության և տնտեսության համար։

ԿԱՏԱՐՈՂ. Տնտեսագետներ, ֆինանսիստներ, իրավաբաններ և այլն

 Օրը մի քանի անգամ հիշել ազգային առաքելության, ազգային նպատակի ու ծրագրի, պետական օրակարգի և առաքինի անհատի կերպարի մասին …

Հ.Գ. Որոշ մարդկանց համար արդեն հասանելի է։

Շարունակելի …»։

  • Կիսվել: