հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

Այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի: Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում: Մանրամասներն այստեղ։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145188

Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում՝ իրականացնելով ներմուծման հսկողություն:

Մինչ ավտոմատացված տեղեկատվական համակարգում տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը, դրանց հաշվառումը կիրականացվի մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում:

  • Կիսվել: