հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է աշխատանքից

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է աշխատանքից

Աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: 

InfoPort.am-ի տեղեկություններով՝ Բիչախչյանի ազատման պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկված քաղաքացու նամակն է, որում նա իր բողոքն էր հայտնում անձնագրային վարչության և մի շարք այլ գերատեսչությունների գործունեությունից։

Նամակը խիստ զայրացրել էր Փաշինյանին, որ հրահանգել էր նշված գերատեսչությունների ղեկավարներին զբաղվել այդ միջադեպով և հետայսու բացառել նման գործեկավոճը։  

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հասցեագրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և հորդորել ծառայողական քննություն նշանակել։

 

  • Կիսվել: