երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները երբեմն դիմում են թշնամական հռետորաբանության․ Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները երբեմն դիմում են թշնամական հռետորաբանության․ Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին

Կցանկանայի անդրադառնալ թշնամական հռետորաբանությանը, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները: Դա հարվածում է անմիջականորեն մեկ կետի և վնաս է հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի երկարատև կարգավորմանը՝ պատասխանելով նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին հարցին:
 
«Ռուսաստանի կողմից զինամթերքի մատակարարումներն արտասահմանյան երկրներ մեր ինքնիշխան իրավունքն է: Մենք համապատասխան հարաբերություններ ենք ձևավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Միևնույն ժամանակ հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռման անհրաժեշտությունը»,- հավելել է դիվանագետը:

  • Կիսվել: