չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անդրիաս Ղուկասյանի ձեռքում Ամուլսարի վերաբերյալ գաղտնի զեկույց է հայտնվել (տեսանյութ)

Անդրիաս Ղուկասյանի ձեռքում Ամուլսարի վերաբերյալ գաղտնի զեկույց է հայտնվել (տեսանյութ)

Ամուլսարում ուրան կա՞, թե՞ ոչ, եւ ոսկու հանքի առկայության դեպքում ի՞նչ վտանգներ կարող են լինել։

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ   Անդրիաս Ղուկասյանն այսօր կառավարության շենքի մոտ  էր իրազեկող զեկույցով, որը ներկայացնում է 1952-54 թվականներին Ամուլսարում կատարված Գրոմովյան հետազոտության ամբողջական արդյունքները։ Դրանք համաձայն՝ Ամուլսարում 76 տոննա ուրան կա, գրում է «Ա1+»-ը։

«Զեկույցի եզրակացությունն այն էր, որ կա ուրան, սակայն ըստ երկրաբանների այդ քանակը  բավարար չէ հանք շահագործելու համար»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը։

Նա ներկայացնում է, որ զեկույցը  եղել է գաղտնի, իրեն զեկույցը հասել է մի խումբ գիտնականների կողմից դեռ անցյալ տարի։

 «Այսօր կարևոր ենք համարում սա հրապարակել, որովհետև կա մտադրություն այդ հանքը բացել, իսկ այս ինֆորմացիան ըստ մեզ կարևոր նշանակություն ունի»,- ասում է նա։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ամուլսարը ռադիոակտիվ սար է և պետք է վերացնել, հեռացնել  այն ապասվող վտանգները, որոնք կառաջանան  ոսկու հանքի շահագործումից հետո. «Կառավարությանն այս քայլով ուզում ենք այս հարցի շուրջ բերել ավելի հանրային դաշտ, որպեսզի ավելի հաշվետու լինի քաղաքացիներին և իր դիրքորոշումը հայտնի»։

Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օրերս արած այն  հայտարարությանը, որ ինքը տեղյակ չի և չի հետևել թե ի՞նչ է կատարվում Ամուլսարում,  Անդրիաս Ղուկասյանը   նշում է՝  այդ ամենը քաղաքական տեխնոլոգիա է, որպեսզի ցույց տան, որ դա իբր փոքր ու նշանակություն չունեցող հարց է, «Փորձ է արվում նվազեցնել հարցի նշանակությունը հասարակության համար»։

Ի դեպ,  հանքը շահագործել պատրաստվող  «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս պնդումները համարում է անհեթեթություն։

  • Կիսվել: