ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անդրանիկ Քոչարյանը` Մանվել Գրիգորյանի և Օգանովսկիի մասին

Անդրանիկ Քոչարյանը` Մանվել Գրիգորյանի և Օգանովսկիի մասին

Երկրապահի մասով, Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել Երկրապահի նույնիսկ մեծ տարիքային խմբի անձնակազմին, նրանք օր առաջ հասել են դիրքեր՝ մեր զինվորների կողքն իրենց մասնակցությունն ապահովելով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք հանձնաժողով հրավիրվելու են Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը և Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Բալասանյանն ու Գրիգորյանը պաշտոն չեն ունեցել, նրանց որոշումները չէին կարող ազդել Ապրիլյան դեպքերի վրա:

«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նա շատ կարևոր դերակատարում է ունեցել 116 դիրքը ետ վերադարձնելու գործում: Ես չեմ ուզում քննարկել՝ արդյո՞ք Բալասանյանն իրավասու է եղել Աղդամի ուղղությամբ մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանմանը հրաման իջեցնել: Նա նման իրավասություն չի ունեցել, հետո է նշանակվել ԱԽ քարտուղար, սակայն նույնիսկ այդ պարագում չէր կարող ԶՈւ որևէ հրամանատարի կոնկրետ հրաման իջեցնել: Դրա համար կա ՊԲ, որը ղեկավարել է Լևոն Մնացականյանը: Հենց Մնացականյանի հրամաններն է կատարել բանակը»:

Քոչարյանը նաև հայտնեց, որ Բակո Սահակյանը համաձայնություն է տվել մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

  • Կիսվել: