հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Անդրանիկ Քոչարյանը և ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են «խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումներին

Անդրանիկ Քոչարյանը և ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են «խաղաղության պայմանագրի» շուրջ քննարկումներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը և ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին։

  • Կիսվել: