շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Անդրանիկ Քոչարյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երբ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երբ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր. Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը եղել է պաշտպանության նախարարի առաջ դեղակալ, երբ որ Հայկ Սարգսյանը նոր ծնվել էր։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր եւ ՔՊ–ական պատգմավոր Հայկ Սարգսյանի միջեւ այսօր տեղի ունեցած վեճին։

Նշենք, որ վեճի առարկան գումարի դիմաց ավելի քիչ ժամկետով ծառայելու օրինագծի շուրջ էր, որը բացասական եզրակացություն ստացավ հանձնաժողովում։

«Օրինագիծը ստացավ բացասական եզրակացություն, դա նշանակում է՝ ըստ կանոնակարգ օրենքի, խորհրդի նիստում ինքը չի զեկուցվելու, բայց հեղինակը կարող է պնդել, որ սա լիագումար նիստում վեարկվի և քննարկվի։ Բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի ևս մեկ քննարկում։ ՔՊ ֆրակցիան պետք է կողմնորոշվի, եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագծին պետք է կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցի այս նախագծին։ Բայց ֆրակցիայի առաջին փակ քննարկումից հետո պարոն Հայկ Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում ՔՊ պատգամավորների հետ և ինչքան ես իմացա մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպման»։

Հարցին՝ ինչու է ինքը նախկինում կողմ եղել այս նախագծին, իսկ հիմա ձեռնպահ քվեարկեց, Քոչարյանը պատասխանեց. «Չի եղել այդպիսի բան։ Պարոն Սարգսյանը խառնեց։ 27 տարեկանների նախաձեռնությանը, այո, ես կողմ եմ եղել և աջակցել եմ և անցել է, բայց սա լրիվ ուրիշ բան է։

Պարոն Սարգսյանը նաև ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է, չկա այդպիսի բան։ Մի բանն է ճիշտ ասել, միջգերատեսչական հանձնաժողովը, պարոն Պապիկյանի գլխավորությամբ, քննարկել է երկու անգամ, բայց այդ հանձնաժողովը պարտավոր էր վերջնական տեսակետը ավարտելուց հետո քննարկեր և քվեարկեր, նոր ուղարկեր կառավարություն։ Դա չի արվել, էլ չեմ ասում, որ ՔՊ–ն տեղյակ չի, հանձնաժողովը տեղյակ չի։ Մարդու իրավունքների պաշտպանը այսքան հիմնավորումներ է բերում, քաղհասարակությունը ևս։

Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում, ոչ էլ պայմանագրայինի խնդիրն է  լուծում, սա ավելի շատ հարցեր առաջացնող է։ Մենք պետք է օր առաջ ունենանք այնպիսի զինված ուժեր, որ կարողանա մեր ժողովրդին  պաշտպանել։

Երեկվա հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պիտի հետ քաշեր, ասեր՝ դրա վախը չի»,–ասաց նա։

  • Կիսվել: