շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետին հաշված օրեր են մնացել․ «Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետին հաշված օրեր են մնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մի քանի օրից լրանում է, սակայն ՔՊ-ական հանձնաժողովականներն այլեւս չեն շտապում «հարցաքննության» կանչել որեւէ նախկին կամ ներկա պաշտոնյայի։

Հիշեցնենք․ 2023 թ. մայիսի 3-ին երկրորդ անգամ էր 6 ամսով երկարաձգվել 2020 թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Այսինքն՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նոյեմբերի 3-ին լրանում է։

Հանձնաժողովի վերջին հյուրը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էր, նախատեսում էին տեսակապով հարցաքննել ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ով ադրբեջանական գերության մեջ է ավելի քան մեկ ամիս, ինչպես նաեւ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Սակայն Արցախը հանձնելուց հետո ՔՊ-ականներն էլ թերեւս հասկացել են, որ զավեշտի ժանրից է լինելու 20 թվի պարտության մեղավորներ հռչակելը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում էր կայացրել՝ չմասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: