շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Անդորրայի Արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

«Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ և բազմակողմ ոլորտներում»,-նշել է Անդորրայի ԱԳ նախարարն իր ուղերձում։

 

  • Կիսվել: