ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անդադար խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի, և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին․ Քոչարյան

Անդադար խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի, և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին․ Քոչարյան

Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի, և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտնեց, որ հանդիպումներ են ունեցել անհետ կորածների հարազատների հետ, ներկայացրել են նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսել են կատարվածի վերաբերյալ նրանց կարծիքները:

«Այսօր տարվում են անհետ կորածների և գերեվարվածների հայտնաբերելուն ու վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները: Նման թեմաներն անտեղի շահարկելը, դավաճաններ ու մեղավորներ փնտրելը պահի հրամայականը չէ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ առաջադրված գլխավոր խնդիրը ռազմագերիների հարցը լուծելուց հետո՝ վերլուծելու են պատերազմի ընթացքը, կատարելու են անհրաժեշտ փոփոխություններ և շտկելու են թույլ տրված բացթողումները․

«Տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձևավորվել է անտարբերության մթնոլորտ, որը, ցավոք, ներթափանցել է նաև բանակ՝ աստիճանաբար բերելով պարտության: Արդեն պատերազմից հետո, առանց այդ էլ լարված իրավիճակն էլ ավելի բարդացնելու փոխարեն, յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների և անհետ կորածների ընտանիքներին մեր բարոյահոգեբանական աջակցությունը ցուցաբերելու համար»։

  • Կիսվել: