ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անցյալը չպետք է մոռացվի. ԵՄ դեսպանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Անցյալը չպետք է մոռացվի. ԵՄ դեսպանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այսօր Ազատության ուղիղ եթերում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն աասաց, որ Եվրամիությունը հետեւողականորեն իր աջակցությունն է հայտնում ցեղասպանությունը կանխելու միջոցառումներին եւ ոգեկոչում է այն ժողովուրդների զոհերի հիշատակը, որոնք այս ճակատագրին են արժանացել:

«Անցյալը չպետք է մոռացվի, քանի որ արժանապատիվ ապագա հնարավոր է միայն անցյալի «մութ կողմերը ընդունելու դեպքում»,-ասաց նա:

Վիկտորինը նաեւ նշեց. Ամեն տարի ապրիլին մենք միանում ենք միջոցառումներին՝ ի հիշատակ հայերի դեմ իրականացված ոճրագործության զոհերի: Անհրաժեշտ է բացառել այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ: Հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները չպետք է մոռացվեն»:

  • Կիսվել: