երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից է նաև կախված լինելու Հայաստանի ապագան. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից է նաև կախված լինելու Հայաստանի ապագան. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում, այս մասին հայտարարել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Սիրելի երևանցիներ, չնայած բազմաթիվ կասկածների և անհիմն մեղադրանքների՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահումից ընդհուպ մինչև ընտրակեղծիքներ՝ Երևանի ավագանու ընտրությունները անցան ազատ և արդար մթնոլորտում: Քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել Երևանի ավագանիում: Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի՝ առաջիկայում կայացվելիք որոշումներից է նաև կախված լինելու Երևանի և Հայաստանի ապագան»,- Facebook-ում գրել է նա։

ՔՊ-ականը շնորհակալություն է հայտնել իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեի և ընտրություններին մասնակցելու համար:

  • Կիսվել: