ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցկացվել է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշար

Անցկացվել է Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշար

 Ս․թ․ ապրիլի 30-ից մայիսի 2-ը 8-րդ անգամ տեղի ունեցավ ամեն տարի ավանդույթ դարձած Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը։ 

Մրցմանը ներկա գտնվեցին․

  • ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան
  • ՀԱՕԿ փոխնախագահ և սպորտի  վաստակաշատ գործիչ Դերենիկ Գաբրիելյան
  • ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյան
  • ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Շուշանիկ Հարությունյան
  • Սպորտի բարձրագույն  նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյան
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր՝ Դավիթ Խիթարյան
  • Վաստակավոր սպորտային լրագրող Ռուդիկ Բարսեղյան
  • Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյան
  • պատգամավոր Արտյոմ Ծառուկյան

 

    Մրցմանը մասնակցում են հետևյալ կազմակերպությունների սաները․

  1. Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
  2. Հրաձգության հանրապետական մարզադպրոց
  3. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  4. Գյումրու քաղաքապետարան

Մրցաշարը համարվում է Հայաստանի ուժեղագույն մրցումներից մեկը, որին մասնակցում են միայն ուժեղագույն մարզիկները։Մրցման ողջ ֆինանսավորումն իրականացվել է ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից։ 

   Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացան դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։ Կպարգևատրվեն նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։ 

  ՀՀՖ փոխնախագահ և X գրուպ ընկերության սեփականատեր , վազող թիրախ ձևի նախկին մարզիկ Խաչիկ Խաչատրյանը դրամական պարգևներ և նվերներ տվեց վազող թիրախ ձևի մրցանակակիրներին։

    Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական բարձրագույն պատվո շքանշան շնորհեց ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանին, ՀՀՖ նախագահն էլ շնորհեց հրաձգությունը խորհրդանշող հուշանվեր և շնորհակալագիր։  

   ՀՀՖ նախագահն իր շնորհակալական խոսքերը հայտնեց և շնորհակալագիր ու հուշանվեր շնորհեց Դերենիկ Գաբրիելյանին, Դավիթ Խիթարյանին և Ռուդիկ Բարսեղյանին, Կարեն Գիլոյանին, ինչպես նաև անփոխարինելի մրցավար Վլադիմիր Բադալյանին ։

   Փակման արարողությանը ՀՀՖ նախագահը իր շնորհակալական խոսքը ուղղեց բոլոր հյուրերին,կազմակերպիչներին,  ինչպես նաև ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանին հրաձգություն բաժինը բացելու համար, դրանով իսկ նպաստելով հրաձգության զարգացմանը։  

  Փակման արարողությանը Շուշանիկ Հարությունյանը շնորհեց հետևյալ կոչումները․

ՀՀ Սպորտի վարպետի թեկնածու

Ժաննա Պողոսյան

Տիգրան Մանուկյան

 

ՀՀ Սպորտի վարպետ

Միլենա Պողոսյան

Արմեն Մարտիրոսյան

Գոռ Խաչատրյան

 

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ

Գոռ Խաչատրյան

 

     Գոռ Խաչատրյանը վերջին մեկ տարում լրացրել է և ՀՀ ՍՎ և ՀՀ ՄԿՍՎ նորման, այդ իսկ պատճառով ստացել է միաժամանակ երկու գրքույկ։ 

       Գոհեցնող արդյունքներ ցույց տվեցին վաղող թիրախ ձևի մարզիկներ Հովհաննես Մարգարյանն ու Ժաննա Պողոսյանը։ Խառը վազք ձևում Հովհաննես Մարգարյան խոցելով 386 միավոր սահմանեց ՀՀ ռեկորդ։ՀՀՖ մարզչական կազմի որոշմամբ Հովհաննես Մարգարյանը ճանաչվեց  մրցման ուժեղագույն մարզիկ, և ՀՀՖ նախագահի կողմից ստացավ դրամական պարգև և հավաստագիր։ 

Ստորև ներկայացված են հաղթող մարզիկներ արդյունքները․

Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշար

Օդամղիչ հրացան, 10մետր, 60 կրակոց, տղամարդիկ

Անուն Ազգանուն

Անձնական մարզիչ

Արդյունք

Գրաված տեղ

կիսաեզրափակիչ

եզրափակիչ

Վրեժ Թորոսյան  

Մանվել Թորոսյան

619․2

248․0

I

Հայկ Բաբայան   

 

620․0

247․5

II

Հրաչ Բաբայան   

 

619․2

224․0

III

Օդամղիչ հրացան, 10մետր, 60 կրակոց, կանայք

Ալլա Պողոսյան        

Անդրանիկ Այվազյան

622․9

252․4

I

Մարիամ Միքայելյան

 

612․0

236․6

II

Միլենա Պողոսյան

 

608․7

215․3

III

Օդամղիչ ատրճանակ, 10մետր, 60 կրակոց, տղամարդիկ

Նորայր Առաքելյան

Արմեն Սիմոնյան

563

231․4

I

Բենիկ Խլղաթյան

 

568

227․7

II

Զավեն Իգիթյան

 

572

210․2

III

Օդամղիչ ատրճանակ, 10մետր, 60 կրակոց, կանայք

Էլմիրա Կարապետյան

Արմեն Ավագյան

566

235․0

I

Նարե Գաբրիելյան

 

547

234․8

II

Մերի Մաթևոսյան

 

537

207․8

III

Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մետր, 30+30 կրակոց, տղամարդիկ

Հովհաննես Մարգարյան

Թդուարդ Ղարիբյան

572

9։7

I

Գոռ Խաչատրյան  

 

568

7։9

II

Հովհաննես Խաչատրյան

 

551

7։5

III

Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մետր, 30+30 կրակոց, կանայք

Լիլիթ Մկրտչյան

Արմենակ Գալոյան

566

7։5

I

Գոհար Հարությունյան

 

565

5։7

II

Ժաննա Պողոսյան

 

552

10։8

III

Վազող թիրախ, խառը վազք, 10 մետր, 20+20 կրակոց, տղամարդիկ

Հովհաննես Մարգարյան

Էդուարդ Ղարիբյան

386

 

I

Գոռ Խաչատրյան  

 

384

 

II

Հովհաննես Խաչատրյան

 

370

 

III

Վազող թիրախ, խառը վազք, 10 մետր, 20+20 կրակոց, կանայք

Լիլիթ Մկրտչյան

Արմենակ Գալոյան

380

 

I

Արուսյակ Գրիգորյան

 

377

 

II

Ժաննա Պողոսյան

 

374

 

III



   Զինաիդա Սիմոնյանի՝ արդեն ավանդույթ դարձած մրջոցառումը բոլորիս համար օրը դարձրել է առավել պայճառ ու լուսավոր: Աշխարհի քառակի Եվրոպայի 14-ակի, ԽՍՀՄ 16-ակի չեմպիոն, սպորտի լեգենդ, նվիրյալ, ով թողեց լուսավոր հուշեր, ինչպես ավագ ընկերների համար, այնպես էլ դարձավ ոգեշնչման աղբյուր ցանկացած հաջողության ձգտող մարզիկի համար: Ցանկանում ենք նախ շնորհակալություն հայտնել ՀՀՖ նախագահ Արթուր  Հովհաննիսյանին, ՀՀ հրաձգության ֆեդերացիայի և հրաձգության աշխարհի անունից, որ ամեն տարի նախաձեռնում և կազմակերպում է լեգենդար հրաձգուհու հուշամրցաշարը: Շնորհակալ ենք, որ ուժերի ներածին չափով անում եք առավելագույնը մարզաձևի զարգացման ու մասսայականացման համար: 

  • Կիսվել: