ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կտրվի միանվագ նպաստ

Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին կտրվի միանվագ նպաստ

Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներում, եթե երկու ծնողները ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, կամ  նույն ժամանակահատվածում ծնողներից մեկն է ազատվել աշխատանքից, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել, իսկ մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած, և միայնակ մոր կամ երեխայի հետ ապրող ծնողի դեպքում, եթե նույն ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից՝ կտրվի աջակցություն՝ միանվագ նպաստի դեսքով։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նիստի ընթացքում որոշվեց աջակցություն ցուցաբերել ընտանիքներին, որտեղ անչափաս երեխաները մինչև 14 տարեկան են, աշխատանքից ծնողները թվարկված դեպքերում ազատվել են մինչև մարտի 25-ը ներառյալ և ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը 100 հազար դրամ է։

  • Կիսվել: