հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: