երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Անահիտ Ավանեսյանը ՀՀ փոխվարչապե՞տ

Անահիտ Ավանեսյանը ՀՀ փոխվարչապե՞տ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսյան ընտրություններից հետո հավակնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին կառավարամերձ իր աղբյուրները։

Թերևս ամբիցիոզ այս ձգտումն է պատճառը այն բանի, որ տիկին Ավանեսյանը տևական ժամանակ ՔՊ ամենակտիվ անդամն է դարձել, բացի իր բուն նախարարական գործառույթներից ակտիվ մասնակցում է քաղաքական գործընթացներին, մեկնաբանում այս կամ այն քաղաքական երևույթները, գնահատական տալիս ընդդիմադիր գործիչների հայտարարություններին և գործողություններին, ամենուրեք ուղեկցում է վարչապետին նախընտրական շրջանում։

Այս ակտիվությունը, ինչպես նաև առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդնումը չեն վրիպել վարչապետ Փաշինյանի աչքից և Անահիտ Ավանեսյանը ՔՊ նախընտրական ցուցակում առաջին կինն է դարձել, ստանձնելով ցուցակի երրորդ հորիզոնականը, ինչը հավաստում է, որ տիկին Ավանեսյանի փոխվարչապետական նկրտումները բավականին իրատեսական են։

  • Կիսվել: