հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ԱՆ-ն մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը. հայտարարություն

ԱՆ-ն մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը. հայտարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու վերաբերյալ  ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը։ Այս մասին ասվում է Փաստաբանների պալատի տարածած  հայտարարության մեջ․

«Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը՝ փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու վերաբերյալ:

 Երկու տարվա ընթացքում դատավորները՝ ելնելով մասնագիտական համերաշխության սկզբունքից,  ՀՀ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ չեն կիրառել (այդպիսի տեղեկություն փաստաբանների պալատին հայտնի չէ):

 Փաստաբանների պալատն այս հարցը փորձելու է քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի պատգամավորների միջոցով, արձանագրելով, որ իշխող քաղաքական ուժը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ նախկին «ԵԼՔ» խմբակցության միջոցով) նախկինում դեմ է եղել փաստաբանի նկատմամբ կիրառվող դատական տուգանքին, և շատ տրամաբանական էր, որ իշխանության գալով պետք է նույն դիրքորոշումը պահպաներ:

 Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբաններին՝ նրանց նկատմամբ դատական տուգանք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով»: 

  • Կիսվել: