երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱՆ ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները մեկ շաբաթ չեն գործի․ Ռուստամ Բադասյան

ԱՆ ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները մեկ շաբաթ չեն գործի․ Ռուստամ Բադասյան

 Արդարադատության նախարարության ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները 2020 թվականի մարտի 25-ից մինչև մարտի 31-ը չեն գործի, տեղեկացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում եմ Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի
հասցեները՝ ըստ ոլորտների:
1․ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտ
Կկատարվեն բացառապես երեխայի ծննդի գրանցումը և մահվան պետական գրանցումը: Երևան քաղաքում` ժամը 10:00-ից-18:00-ն, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարանում և Երևանի հատուկ սպասարկման բաժնում/ Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում:
Բոլոր մարզերի ՔԿԱԳ մարմինները կաշխատեն ժամը 10:00-14:00-ն և ևս կիրականացնեն բացառապես երեխայի ծննդի գրանցում և մահվան պետական գրանցում:
Հարցերի դեպքում կարող եք գրել այս էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected], կամ զանգահարել 010 594161 և 010 594172 հեռախոսահամարներով:

2․ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Հարցում/նամակները կարող եք ուղարկել [email protected] հասցեին, և զանգահարել +37494974279 հեռախոսահամարով:
3․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Կգործի Ծառայության թեժ գիծը (060 570-435), իսկ դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով:
4․ Նոտարական գրասենյակների գործունեություն
Խիստ անհրաժեշտ և հրատապ դեպքերում քաղաքացիներին սպասարկելու նպատակով յուրաքանչյուր օր Նոտարական պալատի կայքում կհրապարակվեն տվյալ օրը գործունեություն ծավալող նոտարի
վերաբերյալ տվյալները:

http://moj.am/article/2694»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: