երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ամփոփվել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Ամփոփվել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Անցյալ շաբաթ ամփոփվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։ Նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։

ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին.

հանդիպում ԱՄԷ նախագահի և ԱԳ նախարարի հետ,
հանդիպում ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ,
զրույց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության հարցերով նախարարի հետ,
ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրում,
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն,
Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ օրակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման խորացմանը, նշվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: