ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն և Ֆրանսիան «թաղել են» ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը. Զախարովա

ԱՄՆ-ն և Ֆրանսիան «թաղել են» ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը. Զախարովա

ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենք են կանգնեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`խոսելով այն մասին, թե ինչու Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը չեն կարող միասին աշխատել կարգավորման ուղղությամբ։

Զախարովան, մասնավորապես, նշել է. ՛՛Գնահատականն արդեն տրվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Որպես համանախագահներ՝ Վաշինգտոնն ու Փարիզը մտացածին պատրվակներով այս տարվա փետրվարին հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից։ Նրանք էլ թաղեցին այս ձևաչափը՝ որպես միջազգային հարթակ՛՛:

Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխգործակցության խախտման համատեքստում, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, բացառություն չեն դարձել նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումները։ Զախարովան նշել է, որ նախ բանակցությունների 56-րդ փուլը կայացել է 9-ամսյա ընդմիջումից հետո, հաջորդ փուլն էլ նախատեսված էր ընթացիկ տարվա դեկտեմբերին, բայց հետաձգվել է մինչև 2023-ի փետրվար։

  • Կիսվել: