ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ
ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պատասխանելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այդ մասին տեղեկություն չունի․
«Մենք շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական կարգավորման ուղղությամբ»։



