ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Ադամ Շիֆը քննարկել են ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Ադամ Շիֆը քննարկել են ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը

 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ տեսակապով քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը մանրամասն ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և 44-օրյա պատերազմին հաջորդած հսկայական մարդասիրական ճգնաժամը: Ներսեսյանը կարևորել է ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մշտական աջակցության և անխոնջ ջանքերի համար` հայկական խնդիրներին Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ:

 

  • Կիսվել: