կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները Սյունիքում ու Վայոց Ձորում ծանոթացել են սահմանային հատվածում տիրող անվտանգային իրավիճակին

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները Սյունիքում ու Վայոց Ձորում ծանոթացել են սահմանային հատվածում տիրող անվտանգային իրավիճակին

Այս շաբաթ Հայաստանում էին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինը և Դամյան Մերֆին։

Նրանք այցելել են Սյունիքի ու Վայոց Ձորի մարզեր՝ տեղում ծանոթանալու սահմանային հատվածում տիրող անվտանգային իրավիճակին։

Նրանք Եղեգնաձորում հանդիպել են ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ապա Տեղ գյուղի մոտ հանդիպել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որը պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և դրա հետևանքով բաժանված հարյուրավոր ընտանիքների վիճակը։  

  • Կիսվել: