հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակից

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակից

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին Հայաստան կատարած այցի շրջանակում մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին: Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
 
Համաժողովը կարևոր հարթակ է՝ անդրադառնալու համընդհանուր մարտահրավերներին և վերահաստատելու համագործակցությունը խորացնելու հանձնառությունը։ Կրոնական ազատությունների հարցերով քննարկմանը փոխպետքարտուղարի տեղակալ ՄաքԳին հանդես է եկել որպես բանախոս։

  • Կիսվել: