ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղարն Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Նա նշել է, որ Ալիևի հետ զրուցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին, ողջունել է երկկողմ բանակցությունների արդյունքում արձանագրված դրական շարժը, կոչ արել շարունակել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Երևանի ու Բաքվի պատմական հնարավորությունը» և առաջարկել է Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը:

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում ասված է, որ Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:

  • Կիսվել: