հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության համատեքստում էսկալացիայի վտանգներ այս պահին չեմ տեսնում․ Սիմոնյան

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության համատեքստում էսկալացիայի վտանգներ այս պահին չեմ տեսնում․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մտահոգությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին կա լարվածության նոր փուլի կամ էսկալացիայի ռիսկ։ 

ԱԺ-ում մայիսի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցում նա նշեց, որ նման տեղեկատվության ինքը չի տիրապետում։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ վտանգ է տեսնում ԱՄՆ պետքարտուղարը և արդյոք ադրբեջանական հայտարարություննե՞րն են հիմք նման գնահատականների համար, Սիմոնյանն արձագանքեց.

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» կոչելը չի՞ կարող հիմք հանդիսանալ նման մտահոգությունների համար, Սիմոնյանը արձագանքեց․

«Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ԱԺ նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի քայլերը նկատում ենք»։ 

 

  • Կիսվել: