կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան

ԱՄՆ պետդեպը ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում. ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ միջազգային հանրությունը համախմբվի և նույնականացնի, թե որտեղ են նման հանցավոր դեպքերը տեղի ունենում:

Հուլիսի 30-ին Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը:
 
«Որպեսզի այս չարիքի դեմ պայքարենք միջազգային մակարդակով, պետք է բարձրացնենք մարդկանց իրազեկվածությունը՝ ներկայացնելով, թե ինչ է թրաֆիքինգը: Մենք պետք է զոհերին ցույց տանք, թե որտեղ կարող են նրան դիմել օգնության, որովհետև երբեմն նրանք չգիտեն, ում կողմից օգնություն խնդրեն»,- ասաց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը:
 
Լիա Միլերը նշեց, որ ԱՄՆ պետական դեպարտամենտն ուրախ է արձանագրել, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
 
«Այս տարվա հաշվետվության մեջ ավելի մանրամասն է նշված: Գիտեք, որ ունենք լավ գործընկերներ, որպեսզի Հայաստանում բարելավենք թրաֆիքինգի դեմ պայքարը: Այդ պատճառով աջակցում ենք «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականցվող ծրագրին:
 
Մարտահրավերները շատ են թրաֆիքինգի և շահագործման խնդիրներով, բայց մենք պետք է կարողանանք քանդել ժամանակակից ստրկության շղթաները: Մենք ոչ միայն զոհերի համար ենք պայքարում, այլև հենց մեզ համար, որովհետև ուրիշի արժանապատվությունը պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր արժանապատվությունը»,- եզրափակեց Միլերը:

  • Կիսվել: