շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. ԱԳ նախարար

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. ԱԳ նախարար

Մենք ունենք շփումներ։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ողջունեց մեր հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։ Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Թրամփի վարչակազմի հետ որևէ համագործակցություն արդյոք եղե՞լ է։

«Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա՝ ինչո՞ւ ոչ»,- նշեց Միրզոյանը։

  • Կիսվել: