հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում է, որպեսզի խոսի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության մասին

ԱՄՆ ներկայացուցիչն օկուպացված Շուշիում է, որպեսզի խոսի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության մասին

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները շատ կարեւոր են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար։ Այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքականության Ազգային կոմիտեի նախագահ եւ գործադիր տնօրեն Սյուզեն Էլիոթն ասել է «Վերակառուցում, հաշտություն եւ ինտեգրում. էներգետիկա, տնտեսություն, շրջակա միջավայր եւ հավասարություն» թեմայով միջազգային միջոցառման ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Միջոցառումն անցկացվում է Ադրբեջանի օկուպացրած Շուշի քաղաքում։

Ամերիկուհու խոսքով՝ համաձայնությունը եւ ինտեգրումն այսօրվա օրակարգի երկու կարեւոր կետերն են։

  • Կիսվել: