երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ջո Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը

Ջո Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը՝ խաղաղության հաստատման համար։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է Ադրբեջանի Անկախության տոնի առիթով Իլհամ Ալիևին հղված շնորհավորական նամակում։
 
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,- նշված է Բայդենի նամակում։

  • Կիսվել: