կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանին դրդում են գրոհել խոշոր քաղաքները, որպեսզի մեղադրեն խաղաղ բնակիչների սպանությունների համար. Պեսկով

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանին դրդում են գրոհել խոշոր քաղաքները, որպեսզի մեղադրեն խաղաղ բնակիչների սպանությունների համար. Պեսկով

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ ուկրաինական խոշոր բնակավայրերը կարող են լիովին անցնել իրենց վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ, նրա խոսքով, այդ տարածքներն արդեն փաստացի շրջափակման մեջ են՝ բացառությամբ հումանիտար տարհանման համար ստեղծված գոտիների։

Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց հայտարարություններով Ռուսաստանին դրդում են գրոհել խոշոր քաղաքները, որպեսզի խաղաղ բնակիչների սպանությունների համար մեղադրեն, սակայն ռուսական զինված ուժերը, ըստ նրա, աշխատում են ժամանակակից գերճշգրիտ զենքերով՝ խոցելով բացառապես ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

 

  • Կիսվել: