երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հարցում. Օմար Չելիք

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հարցում. Օմար Չելիք

ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Այս մասին ասել է Թուրքիայի "Արդարություն և զարգացում" կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Չելիքը, մասնավորապես, ասել է. ՛՛Ով էլ շանտաժի ենթարկի Թուրքիային անվտանգության հարցերում, մեզ համար դա նշանակություն չունի: Թուրքիան շանտաժի չի ենթարկվի։ Ամեն անգամ նրանք արդարացումներ են հորինում F-16, F-35 կործանիչների վերաբերյալ։ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Երբ Ադրբեջանն ՛՛ազատագրեց՛՛ Ղարաբաղը, նրանք շանտաժի ենթարկեցին Թուրքիային՝ հասկացնելով, որ Ադրբեջանին աջակցելը խոչընդոտ կհանդիսանա հիշյալ ռազմական օդանավերի ուղարկման համար՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: