ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել խաղաղության գործընթացին․ ՄԽ համանախագահը՝ Բայրամովին

ԱՄՆ-ն պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել խաղաղության գործընթացին․ ՄԽ համանախագահը՝ Բայրամովին

Մայիսի 24-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով խորհրդական, ՄԽ համանախագահ Լուիս Բոնոյի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների կառուցման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ներկա վիճակը, այդ շրջանակներում վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները։

Իր հերթին Բոնոն նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բոլոր միջոցներով աջակցել խաղաղության գործընթացին։

  • Կիսվել: