հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները, բայց չի ցանկանում դիմել նման միջոցների: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա շատ երկար չի կարող գոյատևել, որովհետև ԱՄՆ-ն կհարվածի նրան։

«Օրինակ, մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց բոլոր կամուրջները, մեկ ժամում ոչնչացնել նրանց բոլոր էլեկտրակայանները։ Բայց մենք չենք ուզում դա անել, որովհետև մի օր անհրաժեշտ է լինելու վերակառուցել դրանք։ Կամուրջը վերականգնելու համար 10 տարի է անհրաժեշտ. նույնիսկ եթե դու Թրամփն ես, դա երկար է տևում։ Էլեկտրակայանների դեպքում նույն պատկերն է։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։

 

  • Կիսվել: