չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել՝  ՀՀ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ. ԱՄՆ դեսպանը հանդիպել է Վահե Ղազարյանի հետ

ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել՝ ՀՀ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ. ԱՄՆ դեսպանը հանդիպել է Վահե Ղազարյանի հետ

Սյունիք կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Պարեկային ծառայության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին  տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջից:

«Պարեկային ծառայությանը հանձնվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: