երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱՄՆ-ն երբեք չի կապել COP29-ը Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ․ Միլլեր

ԱՄՆ-ն երբեք չի կապել COP29-ը Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ․ Միլլեր

ԱՄՆ-ն երբեք չի կապել COP29-ը Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք երբեք չենք կապել այս համաձայնագիրը COP29-ի հետ: Մի քանի ամիս առաջ մենք ցանկանում էինք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք, որ այն ձեռք բերվի: Այնուամենայնիվ, դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից»,- պարզաբանել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: