կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբն առաջարկում է արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբն առաջարկում է արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգային հանձնաժողովը հուլիսի 11-ին կքննարկի 2024 թվականի «Ազգային պաշտպանության վավերացման ակտ» օրինագծում (NDAA) առաջարկվող օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց թվում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների առաջարկած ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններն են:

Կայքի հետ զրույցում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը հայտնել է, որ այն հանտեղ նախաձեռնություն է.

«Փոփոխությունները կքննարկվեն Կանոնակարգային հանձնաժողովում: Հանձնաժողովի լսումներից հետո դրանք կխմբավորվեն՝ ընդգրկվելով տարբեր փաթեթներում՝ վերջնական քվեարկության համար:

«Ազգային պաշտպանության վավերացման ակտի» համար առաջարկվել են ավելի քան 1 300 փոփոխություններ, որոնցից 13-ը հայանպաստ օրինագծեր են»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: