երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսականը խոստանում է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների ճշգրիտ փաստագրումը

ԱՄՆ կոնգրեսականը խոստանում է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների ճշգրիտ փաստագրումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ , որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:  

«Ակտը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երեկ, ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կձգտեմ ապահովել, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այս հանցագործությունների փաստագրման ժամանակ»,-նշել է Փալոնը:

  • Կիսվել: