երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է. ինչ հանդիպումներ են սպասվում․ «Հրապարակ»

ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է. ինչ հանդիպումներ են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը եւ Էնդի Լեւինը: Նախատեսվում է, որ կոնգրեսականներն այսօր կհանդիպեն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ խորհրդարանական հանձնաժողովների հետ: Հանդիպումներից հետո պատվիրակությունը կհրավիրի մամուլի ասուլիս:

Հիշեցնենք, որ սա ամերիկյան խորհրդարանական արդեն երկրորդ պատվիրակությունն է, որ այս աշնան ընթացքում ժամանում է Հայաստան: Սեպտեմբերի 17-19-ը Երեւանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: