հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բայդենին Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով

ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բայդենին Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով

Այսօր շուրջ 170 Կոնգրեսական դիմել են Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Այս մասին հայտնում է միջազգայնաետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ նման նախաձեռնություն եղել էր նաև փետրվարի 21-ին, երբ 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ, կոչ անելով Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

«Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք: Եթե Հայաստանի իշխանությունները համայնքին չխանգարեն՝ հայ-թուրքական գործըթաց սկսելով, ապա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա: Հուսամ գործող դեսպանին ափալ-թափալ հետ չեն կանչի այս պատասխանատու պահին, չնայած Մակունցի ագրեմանը շուտով կստանանք»,- ֆեյսբուքում գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: