շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտող բանաձև, որով կոչ են անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինն ու ԱՄՆ մարդասիրական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին:

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Ինչպես նշվում է՝ երկկուսակցական բանաձևում ասված է, որ ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի և Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները՝ 2020 թվականի իրենց սանձազերծած պատերազմից հետո։

Բանաձևում նաև նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հռետորաբանություն է օգտագործել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրերը 2020 թվականի պատերազմի ընթացքում և մինչ օրս։

 

 

  • Կիսվել: