չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում և ՀՀ շուրջ տեղի ունեցող գործընթացներին

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում և ՀՀ շուրջ տեղի ունեցող գործընթացներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է` այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

  • Կիսվել: