շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

 Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ ներկայացնելով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանդիպման մանրամասները:

Չիփ Լեյթինենն ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։

 

  • Կիսվել: