շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հուլիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և հայ ժողովրդին շնորհավորեց խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որոնք հիմնականում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովմամբ։

Դեսպանն անդրադարձավ նախագահ Բայդենի ուղերձի այն մասին, որ մեր երկկողմ գործընկերությունը հիմնվում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»։

  • Կիսվել: